Արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ-ում տեղի են ունենում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով ԱԺ պատգամավորներից մեկի հարցին, ասել է, որ արդեն ավարտել են բանակցություններն աֆինաժ իրականացնող շատ լուրջ մի շվեյցարական ընկերության հետ: Վերջինս այստեղ ներդրում է իրականացնելու:

Բանախոսը նշել է, որ արդեն ավարտվում են նախագծային աշխատանքները, իսկ կարճ ժամանակ անց կմեկարկի գործարանի շինարարությունը, որը կարճ է տևելու, քանի որ արդեն տեղն ու շինարարությունն իրականացնող ընկերությունը որոշված են:­

Փաստորեն, հաջորդ տարվանից հնարավոր կլինի Հայաստանում բանկային ոսկու արտադրություն սկսել, ինչի պարագայում անիմաստ կլինի երկրի արտաքին արտարժութային պաշարները ոսկով չհամալրելը: 
Վերը նշվածը հնարավորություն կտա, որպեսզի ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվողները ոսկին ցածր կոնցենտրացիայով արտերկիր չտանեն, այլ տեղում վաճառեն այդ գործարանին և ստանան բանկային ոսկի, իհարկե, եթե նման ցանկություն ունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել