Հայաստանի արդյունաբերության հիմնական` մետաղական արդյունաբերության ճյուղում կտրուկ աճել է պղնձի խտանյութի արտադարությունը` 55,1 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2014-ի նույն ամիսների համեմատ պողպատյա խողովակների արտադրությունն ավելացել է 16,4 տոկոսով, պողպատի ձուլվածքինը` 4,9 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը` 2,3 տոկոսով, կոնվերտորային պղնձինը` 9,3 տոկոսով, մոլիբդենի բրիկետներինը` 0,9 տոկոսով: Ֆեռոմոլիբդնեի արտադրության ծավալները նվազել են 11,9 տոկոսով, մոլիբդենի խտանյութինը` 9,6 տոկոսով, ցինկի խտանյութինը` 10,6 տոկոսով և ալյումինե գլանվածքինը` 17,2 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել