Կան մարդիկ, ովքեր ապացուցում են, որ անգամ ամենամեծ անհաջողությունների և դժբախտությունների դեպքում չի կարելի հանձնվել: Նման մարդիկ լավ օրինակ են ծառայում հասարակության համար` ցույց տալով, որ թե որքան ուժեղ կարող է լինել մարդ արարածը: Ներքոհիշյալ մարդիկ, ում անունները հիշվում են արդեն տարիներ կամ գուցե հաճախ են օգտագործվում, կույր են: Սակայն դա չի խանգարել նրանց հասնել հաջողությունների, գնալ դեպի նպատակն ու հասնել դրան: Ովքե՞ր են ամենահայտնի կույր մարդիկ:
ՀոմերոսՀին աշխարհի ամենահայտնի կույր մարդն, իհարկե, բանաստեղծ և պատմիչ Հոմերոսն է, ում վերագրում են «Իլիական» և «Ոդիսական» գործերը: Ընդհանրապես Հոմերոսի կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, այնուամենայնիվ, պատմությունը փաստում է, որ այդ ժամանակաշրջանի շատ պատմիչներ և բանաստեղծներ կույր են եղել: Բացի այդ, «Ոդիսական»-ի կերպարներից պատմիչ Դեմոդոկը ևս ի ծնե կույր էր: Դեմոդոկի կերպարը նույնականացնում են Հոմերոսի հետ և ասում, որ այն ինքնակենսագրական է:

Լեգենդար պայծառատես Վանգան կուրացել է 13 տարեկանում` ուժեղ փոթորկի արդյունքում: Վանգան ընկել է փոթորկի հոսանքի մեջ, և փոթորիկը նրան երկու կիլոմետր քշվել-տարել է: Նրան գտել են հողի մեջ թաղված: Վանգային անհրաժեշտ էր վիրահատություն, բայց այն այդպես էլ չարեցին: Իր վախճանից առաջ Վանգան ասել է, որ Վամֆիմ մոլորակից Երկիր մոլորակ են այցելում այլմոլորակայիններ, և որ այլ քաղաքակրթությունը պատրաստվում է մեծ իրադարձության. հանդիպում մեր քաղաքակրթության հետ, ինչը տեղի կունենա 200 տարի հետո:

Ռուս մեծ մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին կուրացել է մեծ տարիքում: Նրա գլխավոր աշխատությունը` «Պանգեոմետրիան», մեծն մաթեմատիկոսը թելադրել է իր աշակերտներին, վերջիններս էլ այն գրի են առել և փոխանցել սերունդներին:
Իր կյանքի մայրամուտին կուրացել է նաև արգենտինացի բանաստեղծ և հրապարակախոս Խորխե Լուիս Բորխեսը:

Անդրեա ԲոչելլիԻտալացի տենոր Անդրեա Բոչելլին սկսել է կորցնել տեսողությունը մանկուց և վերջնակապես կուրացել է 12 տարեկանում: Սակայն դժբախտությունը չի խանգարել նրան ոչ միայն զբաղվել երաժշտությամբ, այլև սովորել Պիզայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստանալ իրավաբանի դիպլոմ:
Ի ծնե կույր է ազգությամբ վրացի երգչուհի Դիանա Գուրցկայան:
Կույր է եղել նաև ավելի քան 70 ձայնասկավառակների հեղինակ Ռեյ Չարլզը: Նա ստացել է 17 Գրեմմի, հանդես է եկել ջազի, ռոք’ն’ռոլլի, քանթրիի և բլյուզի բեմերում: Նրա ձայնագրություններն ընդգրկված են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, իսկ «Rolling Stone» ամսագիրը նրան ընդգրկել է «100 անմահների» ցուցակում: Ֆրենկ Սինատրան Ռեյ Չարլզին անվանել է «շոու բիզնեսի միակ իրական հանճար»: Ռեյ Չարլզի մանկության, կուրության պատճառի, երիտասարդության և ընդհանրապես ողջ կյանքի և աշխատանքի մասին պատմությանը կարելի է ծանոթանալ` դիտելով «Ray» ֆիլմը:

Սթիվի Ուանդերը կուրացել է բժշկական սխալի հետևանքով. նորածինների համար նախատեսված ինկուբատորի մեջ, որտեղ տեղադրել էին նորածին երգչին, միացրել են չափից դուրս թթվածին: Այնուամենայնիվ, Սթիվին դարձավ XX դարի ամենահայտնի երաժիշտներից մեկը: Անգլալեզու երկրներում «Սթիվի Ուանդեր» անունը հասարակ գոյականի է վերածվել և օգտագործվում է բոլոր կույրերի համար:

Դառնալով Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարար` Դեվիդ Բլանկետը հեղաշրջեց պատմությունը. մինչ այդ ոչ մի երկրում որևէ կույր մարդ նման պաշտոնի չէր հասել:

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել