Իմ կողմից շատ հարգված ֆբ ընկերների մի մասը հակված են «ոչ», իսկ մի մասն էլ «այո» քվեարկելու դեկտեմբերի 6-ին: Ես ձեր ցավն էլ տանեմ, գիտեք, իմ կյանքում որևէ մեկին չեմ վիրավորել անիմաստ, և որևէ մեկի կարծիքը չեմ անտեսել: Հարգում եմ բոլորիդ՝ անտեսելով և՛ կուսակցական պատկանելիություն, և՛ որևէ այլ բան, որը երբեք չեմ ընդունել:
Ես ինքս որևէ մեկի ճակատին չեմ միանում:
Ես որևէ քաղաքական գործչի չեմ ընդունում, չնայած, որ շատերն ընկերներս են, ու, որպես ընկեր, հարգում եմ:
Ես քվեարկելու եմ «ոչ», որովհետև.
Այո, նոր սահմանադրության մեջ կան բազմաթիվ կետեր, որ ավելի լավն են քան հինը, բայց...
Ես ասելու եմ ոչ, որովհետև ես բացարձակ դեմ եմ իշխող կուսակցությանը:
Ոչ, որովհետև, բացարձակ դեմ եմ իշխող կուսակցության առաջնորդին։
Ոչ, որովհետև վերջին տարիներին նրանք միայն խաբում են։
Ոչ, որովհետև նրանք խաբում են ստորաբար։
Ոչ, որովհետև կնախընտրեմ թշնամու կողմից նվիրած թույնը, քան նրանց կողմից նվիրած քաղցրավենիքը:
Ոչ, որովհետև առաջնորդը չի հայտարարում, որ հեռանում է պաշտոնից դեկտեմբերի 5-ին:
Ցավում եմ, որ այսօր չեմ կարող ասել նրա անունը, ում հավատում եմ, որովհետև չեմ հավատում ոչ մեկին, որովհետև չգիտեմ, թե ինչ է լինելու դեկտեմբերի 7-ին:
Բայց վստահ եմ, որ 131-ից 31-ը տաղանդավոր երիտասարդներ են, ու կարող են, զիբիլը շպրտելով, փրկել հայրենիքը՝ համալրվելով նմանատիպ երիտասարդներով:
Տղերք, էական չի, թե դուք որ ճամբարում եք, չէ՞ որ դուք իրոք կարող եք երկիրն այս ճահճից հանել: Տղերք, մոռացեք կուսակցությունների մասին, մոռացեք այդ կեղտի մասին, որը ստիպում է ձեզ ենթարկվել։ Հայաստանում կան, աշխատում ու գործում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են այս երկիրը դարձնել լավագույնն աշխարհում: Ստիպեք անգրագետ, անասուն, ոչնչություն գործիչներին հեռանալ համակարգից և ծաղկացրեք մեր երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել