Ուրեմն, ակտիվ տարածվում է տեսանյութ, որտեղ ասվում է, թե ԻՊ-ի փիարշիկն է մահացել՝ նրա վրա ռումբ է ընկել: Ինչպես սկսվեց: Ռուսական կայքերը մեկը մյուսի հետևից տարածում էին տեսանյութն ու գրում, թե նոյեմբերի 15-ին ուղիղ եթերում ռումբն ընկել է ԻՊ փիարշիկի վրա:

Ուրեմն, նախ՝ առաջինը: Անունը նշված էր Աբու Ալ Համզա: Այս տեսանյութի միջի մարդու անունն Աբու Համզա Ալ- Անսարի է: Իսլամիստների, ավելի կոնկրետ՝ Ալ Քաիդայի պռոպանդիստական գծով պատասխանատուներից մեկի անունն Աբու Համզա Ալ-Մասրի է: Ամենայն հավանականությամբ ռուսական կայքերին շփոթության մեջ են գցել հենց անվանման նմանությունները, հետևաբար մի փոքր շտապել են և ներկայացրել որպես ԻՊ գլխավոր պրոպագանդիստ: Ալ-Մասրին վերջերս ձերբակալվել է ԱՄՆ-ում: Նա 1975 թվականին Եգիպտոսից մեկնել է Մեծ Բրիտանիա ուսման նպատակով և այլն. նա զբաղվում էր պրոպագանդիստական նյութերի պատրաստմամբ. Սա չէ էականը:

Ռուսական մեդիայի կողմից ապատեղեկատվության տարածումը նորություն չէր, սակայն ուշադրություն դարձնենք, որ այս նույն տեսահոլովակը նոյեմբերի 10-ին տարածվել էր իսպանական կայքերից մեկով: Բացի դա, տեսանյութը տարածվել էր մի քանի օգտատերերի կողմից: 
Բացի դա Աբու Համզա Ալ-Անսարիի մահվան մասին գրվել է մարտի 18-ին, հունվարի 27-ին, 2014 թվականին: 
Այդ տեսանյութը տարածելիս նախկինում նշվել է միայն այն հանգամանքը, որ նկարահանման ժամանակ զոհվել են ԻՊ զինյալներ, սակայն ոչ մի խոսք չի գնացել «փիարշիկների», «պրոպագանդիստների» և այլնի վերաբերյալ: 
Ներկայացնում եմ նկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել