Ֆրանսիայում ահաբեկչությունն ավելի ծանր ենք տանում, որովհետև մենք գտնվում ենք Արևմուտքի մեդիաների, Արևմուտքի քաղաքական համակարգերի, արժեքային համակարգերի ազդեցության տակ, լսում ենք Արևմուտքի «Ազատություն» ռադիոն, նայում ենք արևմտյան, ոչ թե լիբանանական ֆիլմեր և այլն:

Նույնիսկ գրում ենք Արևմուտքի ստեղծած համակարգում՝ Ֆեյսբուքում: Այնպես որ նորմալ է, որ Ֆրանսիայի 150 զոհն ավելի ծանր ենք տանում, քան մեզ ֆիզիկապես ավելի մոտ Սիրիայի 3 միլիոն զոհը:

Պետք չի զարմանալ ու զայրանալ աշխարհի անարդար կարգերից, հատկապես, որ այդ կարգերը միշտ էլ անարդար են եղել։ Smile

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել