Հետաքրքրանումա քաղաքական անցուդարձը Հայոց Աշխարհում։ Ինչպես Չերչիլն էր ասում, քաղակականությունը բուլդոգների գզվռտոցնե խալու տակ, իսկ մեր մոտ հիմա էդ գզվռտոցը մեկ վերածվումա էլեգանտ ռեվերանսների, մեկ էլ՝ կենաց մահու պայքարի։ Թերևս ամենահետաքրքիրն այս առումով ԲՀԿ-ՀՀԿ հարաբերութուններն են։ 
Այսօր ես հասկացա, որ Սերժ Սարգսյանը պատահական չի ստանձնել շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ու ենթադրում եմ, որ նա բավականին լավ է խաղում այդ խաղը, քանի որ ակնհայտորեն սկսվում են ուրվագծվել նրա՝ մինչ այս իրականացված ներքաղաքական քայլերի հետևողականությունը, նպատակայնությունն ու էֆֆեկտիվությունը։
Ոչ ոքի համար էլ գաղտնք չէ, որ ԲՀԿ-ն Ստեղծվեց Քոչարյանի կողմից, որպեսզի հետագայում նա ունենա քաղաքական հենարան, երբ գա Սարգսյանի հետ կոնֆրոնտացիայի պահը։ Այնուամենայնիվ, հատկապես վերջին շրջանուն, ԲՀԿ-ի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի Քոչարյանի ունեցած դերակատարումը ի ցույց չդրվի։ Այս առումով հատկանշական է, որ նախագահի պաշտոնը հանձնելուց հետո Քոչարյանը երբեք չի մասնակցել ԲՀԿ համագումարներին, ոչ մի ուղղակի հայտարարությամբ կամ գործողությամբ չի սատարել կամ ընդհակառակը, խանգարել ԲՀԿ-ին։ Ժողովրդական լեզվով ասած, թե´ Քոչարյանը, թե´ ԲՀԿ-ն իրենց շլաննգի տեղ են դրել, իբր «ո´չ տեսել ենք, ո´չ էլ լսել»։
Միևնույն ժաման, Սարգսյանն էլ միամիտ չէր ու նա չէր պատրաստվում ձեռքները ծալած նստել ու կողմնակի դիտորդի դերում հետևել ԲՀԿ-ի զարգացմանը, իիսկ հետո էլ վտանգեր իր դոմինանտությունը ներքաղաքական դաշտում։ Ասում եմ, Սերժը լրիվ շախմատի պարտիայի վերածեց 2007-2012 ընկած ժամանակահատվածը։ Անգամ էս փետրվարի 13-ի կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարությունը արդեն իսկ լուրջ «շախ էր» ի դեմս ԲՀԿճի՝ Քոչարյանին։
Ինքներդ դատեք, եթե անցած անգամվա կոալիցիոն կուսակցությունների հայտարաարությունից զռռում էր, որ ԲՀԿ-ին ստիպել են, որ կատարի Սարգսյանի պահանջները, ապա այս անգամ գոնե ինձ մոտ այն տպավորությունն է, որ ԲՀԿն հիմնականում արդարակամ ու որպես «հավասար» է գնացել դրան, ինչ նշանակում է, որ նա չի կարող պարզապես թքի պայմանավորվածությունների վրա, որովհետև կվաստակի «քցողի» համբավ, իսկ մյուս կողմից էլ, նման արդարակամությունը ավտոմատ կերպով ԲՀԿ-ին դարձրել է ուղղակի պատասխանատու հետընտրական զարգացումների հարցում։
Փաստորեն ի՞նչ է մնում անել ԲՀԿ-ին։ Սուսուփուս ստանձնել ընդդիմականի դիմակը (այնպես չէ, որ ընդդիմական էլեմենտ չկա, բայց հիմնականում սա ուղղակի քաղաքական դերի ստանձում է), այդ կերպ շեղելով չկողմնորոշված կամ հակա-ՀՀԿ-ական ընտրազանգվածը դեպի իր կողմը, ինչով նա կթուլացնի ընդդիմադիր դաշտը կամ առնվազն թույլ չի տա, որ այն ուժեղանա։
Ստացվում է, որ այս կերպ Սարգսյանը մի քանի նապաստակ է խփում միանգամից՝ թուլացնում ու կառավարելի է թողնում ընդդիմական դաշտը, իսկ ԲՀԿ-ին գցում է որոշակի ռամկաների մեջ։ Ընտրություններից հետո էլ ընդդիմադիր մի քանի տասնյակ պատգամավորները որևէ էական դերակատարում չեն ունենա, իսկ ԲՀԿ-ին կմնա միայն երկու այընտրանք՝ մնալ ՀՀԿ-ի կողքին ու սուսուփուս ստանալ այն ինչ կտան իրեն (շատ-շատ մի քիչ առևտուր անելու հնարավորությամբ), կամ էլ խախտել կոալիցիոն համաձայնությունը ու դառնալ ընդդիմադիր, ինչը կտրուկ կթուլացնի ԲՀԿ-ի թե´ իմիջը, թե´ կազմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել