Մի քանի տարի առաջ ջղայնացել էի. աշխատանքի վայրում բուժքույրերից մեկը հիվանդ երեխային լռեցնելու համար ինչ-որ մուլտերից էր խոսում.. ու մնաց, մնաց, հարցրեց, թե «էն վինքսերից ո՞ր մեկին ես սիրում՝ կյաժի՞ն, թե՞ սևին...»: էդ երեխան թե` սևին, էս էլ`«Վույ թաղեմ դրան ես, սաղ դրան են սիրում...»:

Կատաղել էի, թե ինչի՞ մեր հայկական էն բարի մուլտերն էլ չեն ցուցադրվում...

... Ու որպեսզի նորից խթանեմ պահանջարկը` էսպիսի մի ստատուս գրեցի...

«Ո՞վ գիտի՝ որտեղից կարող եմ հայկական մուլտերի դիսկ ձեռք բերել նվիրելու համար: Ու ի՞նչ լավ հայկական մուլտեր խոհուրդ կտաք: Շտապ պետք է...»: 

Անկեղծ. ես հա՛մ մուլտերի տեղը գիտեի, հա՛մ էլ մուլտերը գիտեի: Բայց ուզածիս հասա: Դրանից հետո շատերի մոտ հայկական մուլտերի հղումներ էի տեսնում: Ահագին մարդ առանձին նամակով ինձ հղումներ էր ուղարկում, ընկերներիցս անգամ դիսկ նվիրող եղավ, որի համար շատ շնորհակալ եմ:
Դրանից մի երկու տարի անց մեր կոլեգաներից մեկը հարցրեց, թե` լսի, դու մի պահ հայկական մուլտեր էիր չէ՞ հավաքում, ասում եմ` հա: Ասում ա հիմա տղուս համար ուզում եմ էդպիսի մուլտեր առնեմ, որ դրանք նայի, որտեղի՞ց կարամ գտնեմ: Ժպտացի...

Կարամ համարեմ, որ ուզածիս հասել եմ ինչ-որ չափով: :))

Կից ներկայացնում ենք հայկական մուլտերի յութուբյան ալիքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել