Եթե դուք ծանոթ եք «Շարլի Հեբդո» ամսագրի նյութերին, ապա առնվազն հասկանում եք, որ խոսքի ազատությունը և մարդկային էությունից բխող արժեքները որևէ կապ չունեն դրա ծաղրանկարների ու մենաբանությունների հետ:

Մի քանի օր առաջ ռուսական ընկերության ավիավթարի վերաբերյալ սրանք անընդունելի ծաղրանկարներ արեցին: Մոտ 230 հոգի մարդ էր զոհվել. սրանք էդ թեմայով ծաղրանկարներ էին արել: Ֆրանսիայում այսօրվա ահաբեկչական ակտից հետո սրանք հանդես են եկել ներքևում նշված ցավակցական հայտարարությամբ:

Եթե վաղը ռուսական ավիավթարի զոհերից մեկի հայրը, եղբայրը, քույրը մտնի էդ խմբագրություն ու հարց տա, թե ինչու են ծիծաղում իրենց զոհերի վրա, մինչդեռ ֆրանսիացիների պարագայում սգում են...

Կարծում եմ՝ զարմանալ պետք չէ, եթե մարդիկ սկսեն ինչ-ինչ պարագաներում ինքնադատաստան տեսնել...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել