1995թ.-ի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներն ընդունել են հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը: 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի առաջարկությամբ նոյեմբերի 16-ը նշվում է որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance):
Վերջին տարիներին նկատվում է անհանդուրժողականության, բռնության և ծայահեղականության կտրուկ աճ: Առանձին մարդիկ և ամբողջական համայնքներ բռնության և դաժանության թիրախ են դառնում միայն այն պատճառով, որ նրանք ունեն էթնիկական, կրոնական, ազգային և կամ այլ առանձնահատկություններ:

Հանդուրժողականության միջազգային օրն անհրաժեշտ է գտնել այն գաղափարների հաստատումը, որ բազմազանությունը՝ մարմնավորված մտքերում, համոզմունքներում և գործողություններում, պարգև է, այլ ոչ թե սպառնալիք:

Հ.Գ. Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի սատարել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյատևման սկզբունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել