Tert.am–ը գրում է.

Իրաքյան Սինջար քաղաքում, որն օրեր առաջ ազատագրվել էր «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, 2 զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել` շուրջ 130 մարմնով:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` CBS հեռուստաընկերությանը հղումով, գերեզմանոցներից մեկը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում` տեխուսումնարանի հարևանությամբ: Այնտեղ 78 տարեց կանանց դի է հայտնաբերվել:

Երկրորդ գերեզմանը, որտեղ 50-60 երեխայի և մեծահասակի դի է հայտնաբերվել, գտնվում է քաղաքից 15 կմ հեռավորությամբ:

Տեղի հետախուզական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ այս մարդկանց գնդակահարել և թաղել են անցյալ տարի քաղաքը գրավելու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել