ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, թե՝ «Ոչ-ի հաղթանակը սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեում վտանգավոր է երկրի համար», բացահայտ ու ցինիկ դեմագոգիա է:

Այ նախկին «վունդեր քինդ», ուրեմն այսքան տարիներ այդ սահմանադրությամբ ու համակարգով կառավարելով՝ վտանգի՞ եք ենթարկել երկիրը, ձայներդ չի ելել, հիմա նոր հիշել ե՞ք....

Իրականում, ոչ թե սահմանադրությունն է վտանգավոր երկրի համար, այլ այդ սահմանադրության երաշխավորները, տվյալ պարագայում ՀՀԿ առաջնորդն ու ռեժիմի պարագլուխները. որոնք տարիներ շարունակ թքած են ունեցել սահմանադրության ու բոլոր տեսակի օրենքների վրա: Եւ եթե անգամ վաղը ընդունվի նոր սահմանադրություն, թքած են ունենալու նաեւ դրա վրա....

Սրանց թողնես միայն դեմագոգությամբ զբաղվեն.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել