Հետաքրքիր զուգատիպությամբ Փարիզի մեծ ողբերգությունը տեղի ունեցավ գրեթե էն ժամանակ, երբ Հայաստանը նշում էր Մուսա լեռան հերոսամարտի հերթական տարեդարձը: Մուսա լեռի հերոսամարտը հայերի մեծ ողբերգության՝ ցեղասպանության, ամենահերոսական իրադարձություններից մեկն է: Մուսա լեռը նաեւ հայ- ֆրանսիական բարեկամության ամենամեծ խորհրդանիշն է: Համոզված եմ, երբ ֆրանսիացիները օգնեցին Մուսա լեռան հերոսներին, էդ ժամանակ ցանկացած նորմալ ֆրանսիացի ադեկվատ պատասխան կտար իր այն համերկրացուն՝ ով կհանդգներ ասել, թե ինչու ուրիշ ազգերի նկատմամբ անտարբեր եք, իսկ հայերին օգնել եք: Աշխարհաքաղաքական տեսանկյունից ամեն մարդ կարող է տարբեր մոտեցումներ ունենալ այս կամ այն երկրի հանդեպ, բայց բարոյական սաման կա , որը չափվում է ոչ թե զուտ ազգային պատկանելությամբ, այլ բացառապես մարդկային բարոյականության որակներով: Էդ առումով մի տեսակ ճղճիմ թեմա է համեմատության մեջ դնել Փարիզի ու այլ երկրների ահաբեկությունների ողբերգություները ու դրանք սարքել քննարկման թեմա: Ում- ում, բայց իմ կարծիքով ֆրանսիացիների ու Ֆրանսիայի հանդեպ հայերը պետք է առանձնակի վերաբերմունք ունենան: Ֆրանսիան ու ֆրանսիացիները էդ վերաբերմունքին արժանանլու բազմաթիվ մարդկային քայլեր են կատարել Հայաստանի ու հայերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել