ԱՄՆ-ը Եվրամիության թեթև ձեռքով Ուկրաինան խառնեց իրար` քաոս, զրկանքներ, ավերածություններ, կործանված տնտեսություն, պատերազմ, ատելություն ու հազարավոր զոհեր:
Նպատակն իհարկե Ռուսատանին արդեն հերթական անգամ թուլացնելն էր, խեղճացնելը, նվաստացնելը…Եվ <<բնականաբար>> պետք էր նաև, որ Ուկրաինայի տարածքում ինքնաթիռ կործանվի` անպայման եվրոպական չվերթի, ու դրան հաջորդեին Ռուսաստանի նկատմամբ քաղաքական-տնտեսական սանկցիաները, մեկուսացումը, հնչեին մեղադրանքներ ու սպառնալիքներ:
Սիրիայում Ասադին` հիմնականում պրոռուսական հայացքների համար, պետք էր հայտարարել բռնակալ ու տապալել…Տապալել ռուսական ազդեցության վերջին կղզյակը Մերձավոր Արևելքում, կրկին ստեղծել խառնաշփոթ ու այդ նպատակով Թուրքիայի հետ համատեղ զինել կասկածելի, ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին ու կրկին տասնյակ հազարավոր զոհեր, ահաբեկչություններ, պատերազմ, ավերածություններ, միջնադարյան հաշվեհարդարներ, պատմական, կրոնական հուշարձանների ոչնչացում և սրբապղծություններ:
Այնուհետև ներգաղթյալների` նրանց հետ բնականաբար ահաբեկիչ-մահապարտների մեծաքանակ հոսքի ուղղորդում դեպի Եվրոպա, նրանց` եվրոպական երկրներին ևս թուլացնելու, քայքայելու նպատակով: 
Ռուսաստանը շատ մեծ ուշացումով, բայց արթնացավ լեթարգիական քնից ու սկսեց վերջապես պաշտպանել իր աշխարհա-քաղաքական շահերն ու խիստ սասանված հեղինակությունը: Սիրիական կանոնավոր զորքերի հետ համատեղ լուրջ հակահարվածներ հասցրեց հակաասադական բոլոր խմբավորումներին, ահաբեկիչ իսլամիստական ծայրահեղականներին: Դրան հետևեց սիրիական զորքերի լուրջ հաղթանակները` ազատագրված տարածքներ, իսլամիստական ահաբեկիչների շրջանում խառնաշփոթ ու քաոս…Ռուսաստանում` ազգայնական-հայրենասիրական, հակաամերիկյան կոչեր, ոգևորություն, Պուտինի վարկանիշի աննախադեպ աճ…
Աշխարհը կարծես սկսեց վերջապես հասականալ, որ Իրաքում և Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների դեմ ԱՄՆ-ը ընդամենը պայքարի իմիտացիա է ստեղծում…Ընդամենը և ուրիշ ոչինչ…
Եվ ի՞նչ…Ի՞նչ պետք է աներ ԱՄՆ-ը այս անգամ…Ճիշտ եք…Կրկին ինքնաթիռի կործանում` այս անգամ անպայման ռուսական…
Մեղավորը՞…Իհարկե′, ծայրահեղական իսլամիստական խմբավորումները…Ու անգլո-սաքսերը սկսեցին առաջին իսկ օրվանից պնդել այդ թեզը, Ռուսաստանին փորձել վախեցնել, դժգոհություն առաջացնել Պուտինի, ռուսաստանի իշխանությունների նկատմամբ և անվստահության ու վախի մթնոլորտ առաջացնել այնտեղ: Միայն թե նա հեռանա Մերձավոր Արևելքից` Սիրիայից, ու հնարավորություն տա տապալել Ասադի վարչախումբը, հաշվեհարդար տեսնել նրա հետ, ինչպես Քադդաֆիի, Մուբարաքի, Սադամ Հուսեյնի հետ: Բնականաբար նաև, շատ արագ, ծայրահեղականները պետք է վերցնեին ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը և հնչեցնեին Ռուսատանի նկատմամբ նոր ահաբեկչական հնարավոր լայնամաշտաբ գործողությունների սպառնալիքներ:
Ահա այսպիսի բարդ և շատ պարզ ու հասկանալի ամերիկյան խաղեր…Իսկը Կրամերի <<Խելակորույս, խելակորույս աշխարհ>> ֆիլմի ոճով…Սակայն այլ` համաշխարհային մասշտաբի մրցավազք….Մրցակցություն ու պայքար գերտերությունների միջև…
Իսկ վերջին ողբերգությունները, որոնք կատարվեցին Բեյրութում, Փարիզում և որը կարծես վեջ չի ունենում մտածելու տեղիք են տալիս: Այդ մոլեգար, հոգեկան հիվանդ մահապարտների, ծայրահեղ իսլամիստ ահաբեկիչների դեմ պետք է միավորվեն բոլոր գերտերությունները, բոլոր պետությունները` միմյանց ինչ-որ բան ապացուցելու գերիշխանության հասնելու փոխարեն: 
Միասնական ճակատ է պետք, ողջախոհ մարդկությունը` անկախ կրոնից, ազգությունից, դավանանքից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից ամբիցիաներից, պետք է միավորվեն ու պայքարեն 21-րդ դարի այդ չարիքի դեմ…
Այլապես այդ տականքները կկործանեն ողջ աշխարհը, կոչնչացնեն քաղաքակրթությունը, ողջ մարդկությունը…Մորեխի, առնետի նման խցկվելով ներգաղթյալների մեջ նրանք կկործանեն բոլորիս` ամեն տեղ և ամենուր…
Եթե իհարկե ԱՄՆ-ը ուզենա կամ թույլ տա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել