Փարիզում տեղի ունեցածը ցնցել է ողջ աշխարհը, մարդիկ անկեղծորեն կարեկցանք են հայտնում կատարվածի համար, բայց հետաքրքիր է մարդկության բնությունը, մենք ողբում ենք, քանի որ մեռնողները Ֆրանսիայի հռաչակավոր մայրաքաղաքի բնակիչներ են ու քանի որ նրանք անհոգ կյանքով են ապրում ու ընդամենը զվարճանում էին, երբ նրանք սպանվեցին: Հետաքրքիր է, որ նման ողբերգություններ ամեն օր տեսնում են Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի և մյուս պետությունների քաղաքացիներն ու երեխաները: Ասելիքս այն է, որ մարդկությունն այդպես էլ չսովորեց գնահատել մարդուն ու ի սկզբանե բաժանեց նրան ըստ մաշկի գույնի ու սոցիալական դիրքի: Եթե մարդն այդպիսին չլիներ, ապա դժվար թե լիներ նաև հայոց ցեղասպանությունը, որովհետև երբ մեզ կոտորում էին, այն ժամանակվա սպիտակ ռասան համարում էր մեզ երրորդ կարգի ու քիչ ուշադրություն էր դարձնում մեր մանուկների փրկության աղերսանքին, հիմա նույնը կատարվում է արաբ ու մյուս ժողովուրդների հետ: Սպանել բոլորին կարելի է, միայն չպետք է սպանել Սպիտակ Ռասային, այդ ժամանակ կգործեն աշխարհի բոլոր օրենքներն ու կարգերը: Չգիտեմ ինչու գրեցի, բայց այս աշխարհը շատ ծուռ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել