Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների անմեղ զոհերի բարեկամներին, հարազատներին և ֆրանսիական ժողովրդին։ 
Ստոր ու նողկալի թափթփուկները չխորշեցին հեղել հարյուրից ավելի անմեղ մարդկանց արյունը հանուն իրենց կասակածելի ու հանցագործ քաղաքական նպատակներին։
Ցանկացած արարք, լինի այն լավ կամ վատ, որոշակի պատճառների հետևանք է։ Այդպես է նաև այս զազրելի արարքը։ Այն ունի իր պատճառները և այդ պատճառների առաջացման ու զարգացման հարցում մեծ է նաև Ֆրանսիայի մեղքը։ Ֆրանսիայի անմեղ ժողովուրդը ծանր գին վճարեց իր կառավարության վարած անհեռանկար և ոչ մի տեղ չտանող միջազգային քաղաքականության համար։ 
Որևէ ձեռնարկման լավ ու վատ լինելը որոշում են նրա արդյունքները։ Արևմուտքը ձեռնարկել էր Մերձավոր Արևելքը վերաձևելու գործը և այսօր ահա տեսնում ենք այդ արատավոր ձեռնարկման արյունալի արդյունքները։
Մանրամասն չխորանալով այս ահաբեկչության հիմնական պատճառների մեջ միայն կբերեմ երկու հաղորդագրություն որտեղ բերված են երկու աննշան քաղաքական գործիչների մտքերը։ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը հայտարարել է որ անհրաժեշտ է ճանաչել իսլամական պետությանը, իսկ Հունգարիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է որ դեպի Եվրոպա են գաղթում 35 միլիոն մուսուլմաններ։
Ահա այն նպատակները որին այդպես ձգտում էին այն ուժերը որոնք նախաձեռնեցին Մերձավոր Արևելքի այս աղետը։ Իսկ անհեռատես եվրոպացիներն էլ անխելք անխելք լծվեցին իրենց կործանման տանող այս սադրանքին։ 
Մարդկային այդ բազմամիլիոնանոց հեղեղին ոչ մի եվրոպական երկիր չի դիմանա։ Իսկ Թուրքիայի նպատակն էլ իր լիդերության հաստատումն է սունի բկաչություն ունեցող մուսուլման երկրների շրջանում։ 
Ռուսաստանի ինքնաթիռի հայտնի աղետը, Փարիզի այս ահաբեկչությունները գալիս են վկայելու որ Արևմուտքը կոպտորեն խախտել է միջազգային համակեցության նորմերը և բազմաթիվ երկրների հարյուրավոր միլիոն մարդկանց մղել է չարագործությունների։ Մարդիկ լավ թե վատ ապրում էին իրենց երկրներում։ Ինչու՞ քար ու քանդ արեցիք այդքան երկրներ։ Ինչպե՞ս եք դուրս գալու այս մղձավանջից։
Արդյո՞ք նպատակներդ երրորդ համաշխարհային պատերազմն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել