Երևի բոլորի մոտ կա ընկերների մի խումբ, որ չես հասկանում՝ իրականում իրենք կան, թե չկան: Ամիսներով չկան, ո՛չ գրում են, ո՛չ լայքում են, ո՛չ խառնվում են: Էստեղից պարզ ա դառնում 2 տարբերակ՝ կա՛մ իրենց ցուցակն են ձևական ավելացնում, կա՛մ լուռ հետևում են՝ ոնց ես պատդ շարում...:) Երբ էլ կենդանության նշաններ են ցույց տալիս, մտածում ես «էս ո՞վ ա»: Էստեղից սկսվում ա իմ երեկվա գիշերային մի պատմությունը՝ «Ճակատագրական»:
Գիշերվա, այսինքն՝ առավոտվա ժամը չորսն ա: Կլանված շատ հետաքրքիր հոդված եմ կարդում, մեկ էլ «Չէին սպասում» ծրագրի նման ոմն Վասյան հայտնվեց իր ծլգոցով:
Երբևիցե չենք խոսացել...
-Ի՞նչ կա:
Ամենահիմար հարցերից մեկը բնականաբար ու եթե ինքդ էլ ես հիմար, պատասխանը պիտի լինի՝ հեչ կամ բան էլ չկա:
-Որտե՞ղ,- ամենայն լրջությամբ հարցրի ես:
-Կողքերդ,-հումոր ա անում Վասյան:
Չալարեցի ու հատ-հատ նշեցի՝ ինչ կա կողքերս, անգամ կրծած խնձորի ներկայությունը հիշատակեցի:
-Ի՜, ձե՞ռ ես առնում...
-Ինչի՞:
-Ես էլ ասի՝ կարգին բան ես գրում, երկար էիր գրում:
-Բայց դու կարգին հարց տվե՞լ ես, որ ես կարգին պատասխան տամ:
-Բա ասում եմ՝ ինչ կա, ասում ես՝ որտեղ....
-Հա բա ի՞նչ ասեմ: Մինչ այս դու գիտեի՞ր՝ ինչ կար, որ հիմա էդ անիմաստ հարցն ես տալիս:
-Դե մի ձև պիտի սկսեմ խոսակցությունը, էդ էլ հարմար ձև ա:
-«Ինչ կա» հարցը փաստորեն շատ մեծ դեր ա խաղում մարդկային հարաբերություններում, ու ես՝ նվաստս, չգիտեի...
-Էդ նեղացնում ես հա՞, քեզ բեսամթ խելացի աղջկա տեղ ես դրել:
-Բնավ, հարգելիս, ես կատակում եմ...
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
-Որ կատակ լիներ, ՎԵՐՋՈՒՄ ՍՄԱՅԼԻԿ ԿԼԻՆԵՐ...
Մինչ ես մարդ արարածին բնորոշ հոգոց հանեցի ու էդ հոգոցի մեջ պարփակված մտքերս էի հավաքում, որ միաբջիջ Վասյային մի հրաժեշտի խոսք ասեմ, նա արդեն ինձ լիկվիդացրել էր: Ես երևի առաջին հորիզոնականում եմ նրա սև ցուցակում: 

Հ.Գ. Իմ շատ սիրելի ընկերներ ջան, կատակելուց մի մոռացեք և դրեք էդ զբերը բաց սմայլիկը, որ չհայտնվեք սև ցուցակում՝ տարին մեկ ձեր որպիսությամբ հետաքրքրվող Վասյաների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել