Մի բան էլ ես ասեմ... Եթե զարմանում ենք, թե` բա «ի՞նչ տարածքների հանձնում», ուրեմն էլ ինչի էդ նույն տարածքների զարգացման համար որևէ հեռանկարային քայլ չի արվում (քայլեր էլ չեմ ասում), օրինակ` աշխատատեղերի ստեղծում, բացի պետականից... Նույն Քաշաթաղում, որը գյուղատնտեսական մեծ նշանակություն ունեցող շրջան ա (հսկայական եկամուտ բերելու հնարավորություն ունի պոտենցիալը լիարժեք օգտագործելու դեպքում), 1-2 արտադրամասի հիմնում, ճանապարհների բարեկարգում, ու բնակարանաշինություն, որովհետև հողին դու տիրություն չանես, ուրիշը կգա ու կանի, իսկ մնացյալն արդեն երկրորդական խնդիրներ են... Թե չէ Կոտայքի մարզն ունի 2,086կմ քառ. տարածք` 255.000 բնակչությամբ, ու Քաշաթաղի, մարզ էլ չէ` շրջանը` շուրջ 3400կմ քառ.` 11.000 (տառերով` տասնմեկ հազար) բնակչությամբ... Ուրիշ բան չի ասածս` ԽՈՍՔՈՎ ՀՈՂ ՉԵՍ ՊԱՀԻ, ԼԻՔԸ ԳՈՐԾ ԿԱ, ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՔ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել