Ադրբեջանական կայքերից մեկը բերում է հետաքրքիր վիճակագրություն այս տարվա ընթացքում Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտարժույթային պահուստային ֆոնդի սպառման վերաբերյալ. տարվա սկզբից այդ կառույցը ծախսել է 6.74 մլրդ ԱՄն դոլար՝ սպառելով ամբողջական ֆոնդի 49 տոկոսը։ Մնացել է ուղիղ 7 մլրդ դոլար։ Այսքան արժեցավ Ալիևի համար շարունակաբար պնդումը, թե երկիրը ճգնաժամի մեջ չէ ու տարածաշրջանում խորացող ժգնաժամը իրենց չի անդրադարձել։

Երկրի ռազմավարական պահուստները՝ նավթային ֆոնդը դեռևս կազմում է 42 մլրդ դոլար, սակայն նավթի արդատրության նվազման հետ մեկտեղ այս ֆոնդը նույնպես միտում ունի սպառման։ Սպառման հետ մեկտեղ հնարավոր է անկայունություն ու իշխանության դեմ պայքար ուժերի կողմից, ովքեր սովոր էին ուտելու ու կսկսեն զրկվել այդ հնարավորությունից։

Բոլորին բարի ուրբաթ երեկո Smile

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել