Այս հարցադրումը մեր իրականության մեջ հավակնում է դառնալ փիլիսոփայության հիմնական հարց: Կարծում եմ՝ խորը և համակողմանի ուսումնասիրություն պետք չէ անել համոզվելու համար, որ այնուամենայնիվ ավելի շատ սպառող ենք: Ցավոք, այս տենդենցը դրսևորվում է գրեթե ամենուր: Իսկ ամենավտանգավորն այն է, որ ազգային սպառողական հոգեբանություն է ձևավորվում, որի հիմնական բաղադրիչներն են թերաժեքության բարդույթն ու մարտնչող անգործությունը, որոնք համարժեք են «չեմ կարող» և «չեմ ուզում» նեգատիվ վարքագծային մոդելներին: Արդյունքը ժամանակի անիմաստ սպառումն ու դեգրադացիան է:
Հնարավոր է խոհափիլիսոփայության և անձի հոգեբանության մասնագետները չհամաձայնեն իմ մոտեցումների հետ` բերելով ծանրակշիռ հակափաստարկներ մարդու կրեատիվ էության վերաբերյալ, սակայն այս պահին իմ ներքին զգացողությունները վերոնշյալի մասին են հուշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել