Բերանի անկյուններում ճաքերն առաջանում են հիպովիտամինոզի կամ բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում: Այս հիվանդությունն ավելի հաճախ առաջանում է ծխողների մոտ: Դրա առաջացմանը կարող է նպաստել ֆտոր պարունակող ատամի մածուկը, շրթներկը, ծխելը:
 
Մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ առկա է հերպեսի պարզ տեսակի վիրուսը, որն արտահայտվում է դիմադրողականության անկման, մրսածության, ալկոհոլի չարաշահման, սթրեսի, ստամոքսի խանգարման, գերհոգնածության և այլ դեպքերում: 
 
Հերպեսը կարող է լուրջ հիվանդության պատճառ դառնալ, այնպես որ, եթե ձեռնարկված ժողովրդական միջոցները չեն օգնում, պետք է դիմել բժշկի:
 
Պաշտպանիչ քսուկ
 
- Խառնեք 30 գրամ դեղին մեղրամոմը, նույնքան արևածաղկի յուղ, 5 գրամ լանոլինը, անընդհատ խառնելով, տաքացրեք ջրային բաղնիքի վրա, պահեք ապակե մուգ տարայի մեջ։ Քսուկը պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից և բուժում դրանց հետևանքները։ Բուժման ժամկետը 10-20 օր է։
 
- Ջրային բաղնիքի վրա տաքացրեք մեղրամոմ, կակաոյի յուղ, չիչխանի, նշի կամ դեղձի բուսական յուղ, 2 հաբ վիտամին E։ Քսելուց առաջ կարգավորեք քսուկի խտությունը` մեղրամոմի կամ յուղի ավելացմամբ։ Կարող եք քսել ամեն օր։
 
Շրթունքների ճաքճքվածության դեպքում
 
- Կտրատեք խնձորը, տանձը կամ ադամաթուզը, եփեք կաթի մեջ։ Եփուկից հանեք այն, ազատեք միջուկից և քսեք շրթունքներին, պահեք 15-30 րոպե։
 
- Խառնեք բուսական յուղը և գազարի հյութը, քսեք շուրթերին և պահեք 5 րոպե։
 
Թարմություն հաղորդող քսուկներ 
 
- Կես թեյի գդալ մեղրի վրա ավելացրեք մի քանի կաթիլ հալվեի հյութ: Հալվեի տերևը նախապես մի քանի օր պահեք սառնարանում։ 
 
- Հերպեսի առաջացման շրջանում հակացուցված է կծուն, թթուն, աղին և քաղցրը։ Հիգիենիկ կամ դեկորատիվ շրթներկի փոխարեն օգտագործեք սնուցող և պաշտպանիչ միջոցներ։ 
 
- Բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում հրաժարվեք ծխախոտից. ծուխը ճնշում է լիզոցիմ ֆերմենտի առաջացումը. չի վերականգնվում բերանի լորձաթաղանթը, խախտվում է A վիտամինի փոխանակման ընթացքը։ Այս բոլոր հանգամանքները նպաստում են մանրէների տարածմանը։ Այս պարագայում պետք է անել ողողումներ. օգտակար է գրեյպֆրուտի կեղևի եփուկը, թեյի ոգեթուրմը, չիչխանի յուղը։ Այս միջոցները պետք է մի քանի րոպե պահեք բերանի մեջ։
 
- Չջնջվող շրթներկ օգտագործելու դեպքում այն մաքրեք կաթով։
 
Դիմադրողականությունն ամրացնող միջոցներ
 
- Խառնել 30 գրամ կեչու բողբոջները, սրոհունդը, անթառամի և երիցուկի ծաղիկները։ Մեկ փոքր գդալ խառնուրդի վրա ավելացնել 200 մլ եռացրած ջուր։ 15-20 րոպե թրմել, բաժանել 3 մասի։ Խմել օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը 1 ամիս է։
 
- Քերիչով անցկացրած բազուկին ջուր ավելացնել, 5-6 օր պահել սառնարանում։ Վրան ավելացնել մեղր` 100 գրամին 2 թեյի գդալ, ևս 3 օր պահել սառնարանում։ Օգտագործել օրը 3 անգամ մեկ թեյի գդալ չափաբաժնով սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ՝ ավելացնելով 2-3 կտոր կիտրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել