Մինչ բոլորն ընկել են երկրորդական դետալները քննարկելու գիրկը, այս սահմանադրության իսկական վտանգների մասին թեմաները մղվել են լուսանցքից դուրս։ Մինչդեռ, նման փաստաթղթի անցկացումը վերջնականապես կիմաստարկի այն ամենը, ինչ ձեռքբերվեց 1988-1991 թվականներին և ամրագրվեց 1994 թվականի զինադադարով։

Նոր սահմանադրությունը մեզ վերջնականորեն և իրավականորեն ձևակերպված արտաքին կառավարման տակ է մտցնում միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրամիությունն ու ԵԽԽՎ-ն և այլն։ Ու հենց սրա համար էլ սահմանադրական բարեփոխումների նախագծի դաբրոն ստանալու համար հրավիրել էին Վենետիկի հանձնաժողվին, որպեսզի նրանք ասեն իրենց վերջնական խոսքը՝ որքանով է այս նոր փաստաթուղթը վերջնական մահապատիժ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար։

Մի մոռացեք, սահմանադրական բարեփոխումներն ընդունելու դեպքում Հայաստանն ընդունում է նույնիսկ այն միջազգային համաձայնագրերի գերակայությունը սեփական օրենքների նկատմամբ, որոնց ՀՀ-ն չի միացել ու չի վավերականացրել։ Նոր սահմանադրությամբ նաև հստակ սահմանվում է, որ ԿԲ-ն չի ենթարկվում հայաստանյան պետական մարմիններին, այլ միջազգային կառույցների։ Միևնույն ժամանակ փող տպելու մենաշնորհային իրավունքը հենց այս կառույցինն է։

Ու փոխանակ քննարկենք սա ու վճռական Ոչ-ն ասենք նման բռի ոտնձգությանը, դրել՝ նազուտուզ ենք անում կառավարման մոդել, միասեռականների իրավունքի և այլ կոսմետիկ դեր խաղացող մանրուքների շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել