ԱՄՆ-ում ոստիկանությունը կանխել է դավադրությունը կանադացի երգիչ Ջասթին Բիբերի նկատմամբ, տեղեկացնում է «The Telegraph»-ը: Ըստ աղբյուրի՝ Մարկ Ստաակն ու նրա զարմիկ Տաներ Ռուեյնը վարձվել էին Դանա Մարտինի կողմից, ով բռնաբարության և սպանության համար դատապարտված է: Նրանք ծրագրել էին Բիբերին Նյու Յորքում տեղի ունեցած համերգի ընթացքում առևանգել և խեղդել փողկապի օգնությամբ:

Ոստիկանությունը հաստատում է, որ Ստաակը և Դանա Մարտինը հանդիպել են Լաս Կրուսեսի բանտում, որտեղ Մարտինը հրամայել է սպանել 4 մարդու, այդ թվում՝ Ջասթին Բիբերին: Մարտինը եղել է Բիբերի մոլի երկրպագու և հրամայել է ոչ միայն սպանել, այլ նաև ամորձատել երգչին:
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Մարկ Ստաակին ու Տաներ Ռուեյնին:

Asekose.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել