Գյուղատնտեսությունը Հայաստանում հայտարարված է որպես գերակա ճյուղ: Իհարկե այն առավելագույնս ազատված է հարկերից, հետևաբար պետական բյուջե համարժեք մուտքեր ապահովելն իրատեսական չէ, այնուամենայնիվ թե՛ արտահանման և թե՛ շատ այլ առումներով այս ոլորտի զարգացումը օրակարգային է:

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվելու է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր:

Ծրագրի հիմնական նպատակն է մեր երկրի տարածքում արդիականացնել ոռոգման համակարգերը և զարգացնել ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունները: Նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել