Ի՞նչ ա նշանակում՝ տուգանքը նվազագույն աշխատավարձի հարմարացնելԷդմոն Մարուքյանի ու ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ՃՈ տուգանքների հարցում, ճիշտն ասած, չեմ հասկանում: Ի՞նչ ա նշանակում տուգանքը նվազագույն աշխատավարձին հարմարեցնել կամ ճոխ մեքենաներին մի ձև տուգանել, հներին՝ ուրիշ ձև: Իրանք բոլորն էլ երթևեկության մասնակիցներ են, սաղն էլ ռիսկեր են ստեղծում, կապ չունի՝ աղքատ են, թե՝ հարուստ: Խնդիրն էն չի, որ տուգանքները բարձր են, խնդիրն էն ա, որ, ինչպես պաշտոնական վիճակագրությունն ա ցույց տալիս, ողջ էդ համակարգը՝ կամեռաներով, արագաչափերով, ֆլան-ֆստանով, չեն աշխատում: Համակարգը մասնավորինն ա, որն այն վերածել ա բիզնեսի, ու տարեցտարի թե՛ տուգանքների ընդհանուր չափը, թե՛ ՃՏՊ-ները, թե՛ զոհերն ու վիրավորներն աճում են: Այսինքն՝ համակարգը չի աշխատում վա-աբ-շե: Կոնկրետ ինձ հենց դա ա հուզում՝ կամեռեքն ու արագաչափերը սխալ տեղերում են դրած, ծուղակներ են ստեղծվում՝ մարդկանց տուգանելու համար, իսկ լիքը պոտենցիալ վթարավտանգ տեղերում լուսավորություն չկա, սվետաֆոռ ու կամեռա չկա: Ու եթե դրանք ճիշտ տեղերում դնեն՝ թեկուզ թող կրկնապատկեն տուգանքները, կյանքերին վտանգ ստեղծելու համար հասնում ա: 
Մեկ էլ, վերջապես, վարորդական իրավունքներից զրկելու մեխանիզմ պիտի մտցվի: Բայց մասնավորը թե՛ դրան, թե՛ ոլորտը խելքի բերելու փորձերին ամեն ձևով հակազդելու ա. էդ հասարակության համար ա օրինախախտ վարորդը, ու խախտումը ռիսկ, բիզնեսմենի համար ոսկե ձվեր ածող հավ ա, դնի՝ մորթի՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել