Դեկտեմբերի 6-ին սպասվելիք հանրաքվեն ՀՀ քաղաքական կյանքին նոր շունչ է հաղորդել: Սահմանադրության փոփոխությանը դեմ և կողմ արտահայտվող ուժերն արդեն սկսել են քարոզարշավի գործընթացը:

Չեմ ուզում անդրադառնալ քարզչության ձևերին ու ընտրած ուղիներին, բայց պետք է նշեմ մի արատավոր երևույթ, որն այսօր աչքովս ընկավ փոփոխություններին դեմ արտահայտվող ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի գրառման մեջ: Վերջինս սահմանադրական բարեփոխումը բնորոշել էր անվայել խոսքով: Անկախ նրանից, թե ով ինչ անձնական որոշում է կայացնում, ոչ մեկ չունի ոչ մի բարոյական իրավունք վիրավորելու դիմացինի որոշումը:

Վերը նշվածը, կներեք արտահայտությանս համար, ուղղակի լակոտություն է: Չնայած, եթե հիշենք ամիսներ առաջ Վաղինակի պահելաձևը, կարող ենք փաստել, որ սույն երիտասարդը շատ ժամանակ չի տիրապետում իր էմոցիաներին և իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք բնորոշ են ամբողջ օրը փողոցում անցկացնող ու բակի ժողովրդից ծխախոտ ուզող երիտասարդներին: Եթե բարձր հայհոյում ես, Վաղինա՛կ, դա չի նշանակում, որ մաքրում ես քո անփառունակ անցյալը: Բոլորն էլ գիտեն՝ ով ես ու ինչ ես:

Հ.Գ. Ընտրեք այն, ինչ ուզում եք, բայց մի՛ պախարակեք դիմացինի ընտրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել