Է՜, ականջներդ կանչի, Կարապետիչ, Հայաստանի միակ ու գլխավոր մարքսիստ… Ո՞ւր եք… Համուհոտ, երանգ էիք տալիս քաղաքական կյանքին… Նույնիսկ այն այլմոլորակային էպոսագետն ինչ-որ թարմություն հաղորդեց…
Չկա՛ք, դրա համար էլ մեզ` բոլորիս, այն գաղջ է թվում, անհետաքրքիր ու միապաղաղ…
Դուք այդ քաղաքական խոհանոցի սուր, կծու, ժպիտ, ծիծաղ, ուրախություն հարուցող, զվարճացնող համեմունքներն էիք…
Ո՞ւր է էպիլյատորներ և տելեվիզատորներ նվեր ստացող կանանց ու տղամարդկանց «հավատարիմ» նվիրյալների զորախումբը… Չկա՛ք, թքած ունեք…Դուք հանգիստ ձեր էպիլյատորներն ու տելեվիզատորներն եք օգտագործում… Ձեզ դա էր պետք միայն, կոնկրետ, առարկայական, և թքած ունեք մնացյալի վրա…
Իսկ համեմունք մեր քաղաքական դաշտին, այնուամենայնիվ, պետք է... Թե չէ մի տեսակ շատ անհամ է դարձել ու թույնառատ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել