Ռուսաստանը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ աշխարհի այլ կետում ունի համար մեկ շահ՝ նավթամթերքի գների բարձրացում։ Քրիստոնյա, մուսուլման, մարդասիրություն, օրենք, իրավունք իր համար փող աշխատելու հնարավորություն կամ խոչընդոտ են, այսինքն՝ շահ համար երկու՝ նավթամթերքի սպառում։
Երբ Ռուսաստանն ի վերջո սկսվի նահանջել Մերձավոր Արևելքից, քանի որ եկամտաբերությունը ցածր է, այլ պատերազմական օջախ կարա բացի, ինչը սահուն ստացվեց Ուկրաինայից հետո։ Այս մանևրն իմիջի պահպանման նպատակ ունի՝ շահ համար երեք։
Ուղղակի հնարավոր էսկալացիան կարող է վերաբերել Ղարաբաղյան կոնֆլիկտին, որի մասին շատ հավանական է, որ խոսել են Լավրովն ու տեղացիները։ Տարածքների ընդարձակում՝ շահ համար չորս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել