Ադրբեջանում նավթի և գազի հանքավայրերի երակարատև, ինտենսիվ անկառավարելի արդյունահանման հետևանքով կովկասյան ողջ տարածաշրջանը և հարակից տարածքները հայտնվել են սեյսմիկ-գեոդինամիկ մարդածին աղետի շեմին: Ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու Մանե Հակոբյան-Ակլունցը հայտարարել է, որ Ադրբեջանի մերձկասպյան և կասպյան տարածքների երկրակեղևում ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ մարդածին պրոցեսները կտրուկ ակտիվացել են: Այդ մասին են վկայում Ադրբեջանի ողջ տարածքում և հատկապես Բաքվում տեղի ունեցող մեծածավալ սողանքները, տեկտոնիկ մեծ խզվածքները, գրունտային փլուզումները և պարբերական անտրոպոգեն երկրաշարժերը: Առաջացած անտրոպոգեն ակտիվ տեկտոնիկ խզվածքի վրա են հայտնվել Հայաստանի և Վրաստանի արևելյան տարածքները, այդ թվում նաև ՀՀ-ի համար կարևոր կոմունիկացիոն այնպիսի համակարգեր, ինչպիսիք են ՌԴ-Վրաստան սահմանային Վերին Լարսի անցակետը, ՀՀ մտնող գազատարը: Ծայրահեղ վտանգված են Հայաստանի, Արցախի, Վրաստանի տարածքներում առկա արհեսական ջրամբարները, տարածաշրջանի ամենամեծ, բարձրալեռնային քաղցրահամ Սևանա լիճը, ՀՀ Մեծամորի ատոմակայանը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Ըստ բանախոսի՝ Ադրբեջանի ողջ տարածքը շերտ առ շերտ պոկվում և շարժվում է դեպի Կասպից ծով:

Սա այն դեպքն է, երբ չես կողմնորոշվում՝ թշնամու խնդիրը քեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել