2015-ի հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 1 մլրդ 191 մլն դոլար` նախորդ տարվա 2014-ի հունվար-սեպտեմբերի 1 մլրդ 618 մլն դոլարի դիմաց: Ցուցանիշը նվազել է մոտ 399 մլն դոլարով:

Ինչ վերաբերվում է դրամական փոխանցումների զուտ ներհոսքին (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը), ապա 2015-ի առաջին ինն ամիսներին այն կազմել է 656 մլն դոլար՝ 2014-ի հունվար-սեպտեմբերի 964 մլն դոլարի դիմաց: Նվազումը կազմել է ավելի քան 348 մլն դոլար:
Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հրապարակումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել