Սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվող բանավեճերի ժամանակ ինձ զարմացնում է, որ ընդդիմությունը ՈՉ է ասում այս փոփոխություններին:

Գործող Սահմանադրության շրջանակներում ընդդիմությունը ոչ մի հաջողության չի հասել: Այս փոփոխությունը նրանց նոր հնարավորություններ կտա: Գործող սահմանադրությունը պետք է անցյալ դառնա գոնե այն պատճառով, որ ընդդիմությունն անցյալ դարձնի իր բաժան բաժան անցյալը:

Նոր սահմանադրության շրջանակներում խորհրդարանը կարող է հետևյալ տեսքն ունենալ՝ 51 տոկոս իշխանական կուսակցություններ, 49 տոկոս ընդդիմադիր կուսակցություններ, եթե, իհարկե, ընդդիմադիրները կարողանան միասնական օրակարգով հանդես գալ: Այսպիսի տոկոսային հարաբերությունների դեպքում ընդդիմության շանսերն ավելի մեծ կլինեն ինչ-որ բանի հասնելու ճանապարհին, քան հիմա: Միասնական դարձեք, ոչ թե ընդդիմության ներսում ընդդիմացեք իրար ու գալիք փոփոխություններն ի օգուտ ձեզ օգտագործեք:

Հ.Գ Քաղաքական դաշտում բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք ընդդիմադիր են իրենց կոչում: Կուսակցություն լինելու համար պետք է 2000 հոգանոց բանակ ունենալ: 60-ից եթե 45-ն ընդդիմադիր են ու միանան իրար, կստացվի 90.000-անոց թիմ, մի քիչ էլ նորմալ աշխատանք, ու իմ ասած թվերը տոկոսային հարաբերությունում իրական կլինի: Այլ հարց է, որ ամեն մեկը ցանկանում է լիդեր լինել, ու Արևի տակ ամենամեծ չափաբաժինն իր կարծիքով իրենն է, իսկ նոր համակարգը լիդերներից ազատվելու լավ հնարավորություն է, օգտագործեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել