Վերջերս ԻԻՀ-ի պետական երկրորդ հեռուստատեսության մանկական երգիծական հաղորդման ժամանակ երգիծական հերոսներից մեկին ներկայացրել են թուրքալեզու ատրպատականցի, ինչը դարձել է Իրանի Ատրպատական նահանգի թուրքախոս բնակչության բողոքի պատճառ։
Ատրպատականում տեղի ունեցող դեպքերին անդրադարձել է նաև ադրբեջանական և թուրքական մամուլը։ 
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձում են թուրքախոս իրանցիներին ներկայացնել որպես էթնիկ թուրքեր և իրենց վերագրել այս բնիկ ժողովրդի մշակույթը։ Ադրբեջանական մամուլը փորձում է ադրբեջանցիներին վերագրել նաև Ատրպատականում տեղի ունեցող իրադարձությունները, մինչդեռ իրականությունն այլ է:
Նախ՝ այն, ինչ այսօր կատարվում է Իրանի այս մասում, միայն ու միայն Իրանի ներքին խնդիրն է: Երկրորդ՝ Իրանի Ատրպատական նահանգում բնակվող բնակչությունն էթնիկական ոչ մի ընդհանուր կապ չունի 11-13-րդ դարերում տարածաշրջան ներթափանցած օղուզաթուրքմենական թուրքերի հետ: Այս շրջանի բնակչությունը պարզապես ժամանակի ընթացքում, շփվելով թուրքական ցեղերի հետ, դարձել է թուրքախոս։
Նշեմ նաև՝ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, ինչի արդյունքում մեկ ատրպատականցի է մահացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել