Ծնվեց Բաքվում, հետո ջարդերից փախավ Գորիս, հետո մասնակցեց ազատամարտին՝ որպես հետախույզ, հետո ամուսնացավ, հետո այնպես եղավ, որ կրակեց պարսկահպատակ ադրբեջանցու արմունկին (ով մահացավ գլխով բութ մակերեսի հարվածելու արդյունքում), հետո ցմահ դատապարտվեց, հետո՝ յոթ տարի անց, առաջին անգամ տեսավ դստերը (ում ծնվելիս արդեն դատապարտված էր), հետո երկու անգամ փախավ բանտից, որ արդյունքում իր գործը վերանայեն, հետո մահացավ կինը, հետո ինքնասպան եղավ դուստրը (ում ամբողջ կյանքում տեսավ չորս անգամ, ում թաղմանը թույլ չտվեցին գնալ), հետո՝ քսան տարի անց, ծանր հիվանդության հիմքով ազատվեց, երկու շաբաթ անց մահացավ: 
Կհուղարկավորվի Եռաբլուրում:
Սողոմոն Քոչարյան. մարդու կյանք, որ հյուսված է ցավերից ու տառապանքից: 
Ոչ մի գնահատական, միայն փաստեր: 
Հ.Գ. Գնահատական տալու իրավասություն չունեմ, համ էլ որ տամ` ի՞նչ է փոխվելու։((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել