Ընդդիմությունը հայտարարում ա, թե «ժողովուրդը» դեմ ա «այո»-ին, բայց «ոչ»-ի հանրահավաք ա կազմակերպում, որին մաքսիմում 400 հոգի մարդ ա մասնակցում: 
Ընդդիմությունը հայտարարում ա, թե տապալելու ա հանրաքվեն, բայց հաջորդ հանրահավաքը նշանակում ա հանրաքվեից մի քանի օր առաջ՝ էն հույսով, որ մարդկանց ոգևորությունը գոնե մի քանի օր կպահպանվի, ու հանրաքվեի օրը հրապարակը դատարկ չի լինի:
Ընդդիմությունը հայտարարում ա, թե բավարար ռեսուրս ունի ընտրությունը կազմակերպելու ու վերահսկելու համար, բայց մինչ օրս հանձնաժողովի անդամների թվաքանակի ապահովման հետ կապված խնդիրներ ունի:
Ընդդիմությունը հայտարարում ա, թե իշխանությունը ֆինանսական ռեսուրսի հետ կապված խնդիրներ ունի, էն դեպքում, երբ իրենց քարոզչական հիմնադրամում եղած գումարը 20 անգամ քիչ ա իշխանական կուսակցության հիմնադրամում եղած գումարից: 
Ընդդիմությունը՝ որպես «ոչ»-ի հիմնական հիմնավորում, նշում ա իշխանության վերարտադրությունը, բայց նույն էդ իշխանությունը գործող Սահմանադրության պայմաններում 2005թ.-ից ի վեր անվերապահորեն վերարտադրվում ա ու էլի հանգիստ կարա վերարտադրվի:
Ես ընդդիմության «ոչ»-ի առարկայական ու լուրջ հիմնավորում եմ փնտրում: Չկա: Ցավոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել