287Araratnews.am-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար նախատեսվում է թողարկել մոտ 800 տեսակի կրծքանշան, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Առաջին անգամ Հարավային Ամերիկա մայրցամաքում անցկացվող Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համար թողարկվելիք կրծքանշանների ընդհանուր թիվը կկազմի մոտ 3 միլիոն օրինակ:Կրծքանշաններից մի քանիսն արդեն վաճառքում են:

Առաջին երկաթյա կրծքանշանները ստեղծվել են 1900 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք նախատեսված են եղել միայն մրցավարների համար: 1988 թվականից ի վեր Միջազգային օլիմպիական կոմիտեն կրծքանշանները ճանաչել է Օլիմպիական խաղերի խորհրդանշաններից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել