Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներով՝ պարենային ապրանքների գներն իջել են 1,1 տոկոսով։
Ընդանուր առմամբ հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ 0,4 տոկոս գնանկում է արձանագրվել:

Ըստ հրապարակած տվյալների՝ իջել են կարտոֆիլի, մսամթերքի, միրգ-բանջարեղենի գները: Կարտոֆիլի գինը, օրինակ, 2014-ի հոկտեմբերի համեմատ, նվազել է 69 դրամով: Այս տարվա հոկտեմբեր ամսվա տվյալներով, նախորդ տարվա համեմատ, նվազել են մրգի գները` 10,3 տոկոսով, բանջարեղեն-կարտոֆիլինը` 12,8, իսկ խաղողի գինը` 32 տոկոսով: Էժանացել են նաև խնձորը, տանձը, ձմերուկն ու նուռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել