Այսօր նոյեմբերի 8-ն է՝ տարվա ավարտին մնում է 53 օր։ Պատմության ընթացքում նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել հայտնի է մի շարք հիշարժան դեպքեր: 1793թ-ին այս օրը՝ Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացվեց որպես ազգային գեղարվեստական թանգարան, 1895թ-ին գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Րենթգենը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթները, 2000 թ-ին այս օրը Ֆրանսիայի սենատն ընդունեց 1915թ. հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև և այլն:

Նոյեմբերի 8-ին են ծնվել բազմաթիվ հայտնի, պետական, հասարակական և արվեստի ու մշակույթի գործիչներ: 1914թ-ի նոյեմբերի 8-ին ծնվել է մեծանուն նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը, 1656թ-ի այս օրն է ծնվել անգլիացի աստղագետ և մաթեմատիկոս Էդմունդ Հեյլին, 1935թ-ին՝ ֆրանսիացի կինոդերասան Ալեն Դելոնը , 1909 թ-ին՝ ագրոքիմիկոս Գագիկ Դավթյանը , 1966թ-ին՝ հետախույզ, հրամանատար Արամ Ավանեսյանը, 1847թ-ին՝ իռլանդացի գրող Բրեմ Սթոքերը:

Այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ նոյեմբերի 8-ին է ծնվել քաղաքական կիբեռնետիկայի հայր Արթուր Բաղդասարյանը, որի ծննդյան օրը բավական է, որ նոյեմբերի 8-ը գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար:

Այսպիսի տպավորություն կարելի է ստանալ ուշադրության արժանացնելով Արթուր Բաղդասարյանին ուղղված՝ սեփական թիմակիցների ցուցադրական ու երկարաբանված շնորհավորանքները: Դրանցից մեկում կարելի է կարդալ. «Դուք առաջինն էիք ով ապացուցեց, որ քաղաքականությամբ զբաղվելը չպետք է լինի սիրողական մակարդակով: Ծանրակշիռ է Ձեր վաստակը երիտասարդ քաղաքական գործիչների պատրաստման գործում: Ձեր նվիրված, ազգանպաստ աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար»:

Ակամա միտք է առաջանում, որ սեփական թիմակիցները Ա. Բաղդասարյանին վերագրում են գերբնական քաղաքական հնարավորություններ, այսինքն՝ Ա. Բաղդասարյանը ոչ միայն անփոխարինելի գործիչ է ու երիտասարդ քաղաքական գործիչների պատրաստման մասնագետ, այլև «հայ ժողովրդի անվտանգության, կայունության և բարօրության ապահովման երաշխավոր»: Հասկանալի է «Հայկական վերածնունդի» որոշ ներկայացուցիչների Ա. Բաղդասարյանին հաճոյանալու բարդույթները, սակայն դրանից ոչինչ չի փոխվի, Արթուր Բաղդասարյանը չի դառնա «Տիգրան Մեծ», այլ կմնա սովորական և շարքային քաղաքական գործիչ, որին հասարակ քաղաքացիները շատ լավ գիտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել