2016 թ.-ին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման ծախսերի համար պետական բյուջեի նախագծով նախատեսված է 91 միլիարդ 719 միլիոն դրամ գումար, ինչը 688 միլոն դրամով ավել է նախրդ տարվանից: Այս մասին ԱԺ- ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվող քննարկմանը հայտնել է հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: 
Զեկուցողը նշել է , որ պահպանության համար միջոցները խիստ խնայողաբար են բաշխվել, կրճատվել են նաև կապիտալ ծախսերը: Իսկ ահա ավելացումը պայմանավորված է բացառապես ծառայողական մեքենաների ձեռքբերմամբ: Պավել Սաֆարյանի խոսքով` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար հաջորդ տարի 4 նոր ավտոմեքենա է ձեռք բերվելու:
Պարզ հաշվարկներով ստացվում է, որ 32 տոկոսից ավելի աղքատություն ունեցող երկրում մեկ ծառայողական մեքենան արժի ոչ պակաս 172 մլն դրամ, որը դոլարային արտահայտությամբ ՀՀ ԿԲ-ի կուրսով կազմում է մոտ 360000 USD:
Կարծում եմ նորմալ է, և քիչ ժամանակ է մնացել նման աշխատելաոճի: Հուսով եմ, որ ս/թ դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի դրական արդյունքների ֆոնին վերջնականապես մեր կյանքից կբացառվեն նման շռայլումները , ախր չէ՞ որ բոլոր օրենքները, նույնիսկ պարզ հաշվարկները ածանցյալ են մայր օրենքի, որի բարեփոխումների հրատապությունը երևում է նաև այս պարզ ու փոքրիկ օրինակից, բայց ցավալի է, որ գեռ գրեթե մեկ ամիս ստիպված ենք լինելու ապրելու այսկերպ:))))))))
Դե ինչ՞, ինչպես ասում են -Լավ է ուշ, քան՝ երբեք:))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել