Ասում են՝ տղամարդիկ հերոս են դառնում թույլ ու անպաշտպան կանանց կողքին: Իսկ այժմ մեր հասարակությունում կան կանայք, ովքեր իրենց ուժով ու հնարավորություններով մի քանի անգամ գերազանցում են հազարավոր տղամարդկանց:

Կանանց և տղամարդկանց մասնագիտություններն ու աշխատանքները բոլոր ժամանակներում տարբերվել են իրարից. կանայք կատարում էին ավելի թեթև` ֆիզիկական աշխատանք չենթադրող գործեր: Սակայն ժամանակները փոխվել են:

Մեր հյուրերը մասնագիտության ընտրության հարցում երկար չեն մտածել: Նրանք ինքնուրույն են, ուժեղ և կարող են պաշտպանել ինչպես իրենց, այնպես էլ ցանկացած մեկին: Տաղավարում են թիկնապահ Սվետլանա Աբովյանը, բռնցքամարտիկ  Աշխեն Սիմոնյանը, ոստիկան Էլեն Բադալյանը, տրոլեյբուսավարուհի Էմմա Մանյանն ու փրկարար Վիկտորիա Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել