Միշտ ասել եմ, անկախ տեղական ավիաընկերության սպասարկման որակից կամ դրա բացակայությունից, ես միշտ ինձ հուսալի ու լավ եմ զգացել հայ օդաչուների թռիչքներին: Միշտ օդանավերը փափուկ են նստել: Մի տեսակ ամուր մեջք, տղամարդկային ու մասնագիտական հանգստություն եմ զգացել:

Ու գիտեմ, որ մերոնք միշտ էլ լավն են եղել:

Ու ես գիտեմ, որ էդ օդաչուները ավելորդ թիթիզությունից չէր, որ գնացել-հասել էին Սուդան՝ սամալյոտ քշելու:

Ամոթ քեզ, պետությո՛ւն: Գիտնականներին հերթով քշում ես, ՏՏ մասնագետներին՝ ինչքան կարող ես... Բոլորը քեզ համար խոպանչու կարգավիճակով են հարմար, ձեռնտու:

Բայց օդաչուներին է՞լ... Դո՛ւք, պետության երես ներկայացնող աներես ու անգլուխ մասսա, ինչ-որ սահմանային կետ ունե՞ք, որից էն կողմ արդեն նույնիսկ ձեզ համար է անթույլատրելի: Ուղղակի հետաքրքիր է:

Քանի՞ տարի է արդեն քաղավիացիա չունես: Ափսոս չէի՞ն էդ մասնագետները:

Մի ավտոբուս խոպանչու մասին էլ չխոսեմ: Մոսկվան ձեզ համար կենտրոն է, դուք նրանց որպես խոպանչի չեք էլ ընկալում, այլ ոնց որ պապու տուն օգնելու գնացած թոռնիկների:

Էդ օդաչուները երևի ամբողջ գիտակից կյանքում երազել էին Սուդանում քնձռոտ բեռնատար օդանավ քշել, ու պետությունը թողեց, որ նրանց երազանքներն իրականան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել