Հարգելի՛ հեռուստադիտողներ,

«ԵՌԱՆԿՅՈՒՆԻ» հեռուստահաղորդումն այլևս Հանրայինի եթերում է։

Շատ շնորհակալ եմ ձեր արձագանքների, ուշադրության, քննադատության և առաջարկությունների համար։

Անհամեստ չհնչի, բայց համաձայն եմ, որ լավ էր ստացվել, հատկապես` առաջին հաղորդման համար։

Ընդունում եմ առաջարկությունների և քննադատության մի մասը։ Հաջորդն ավելի լավն է լինելու։

Անկեղծ շնորհակալությունս առաջին հյուրերին` Արմեն Մարտիրոսյանին, Արամ Աբրահամյանին և Խոսրով Հարությունյանին, Հ1-ի անձնակազմին։

Փաստորեն, այլևս կհանդիպենք նաև Հանրայինի եթերում ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել