Картинки по запросу սահմանադրություն1. Ռազմավարական նշանակության օբյեկտները և ռեսուրսների արտադրությունը, ներկրումը և արտահանումը հանձնված է այլ երկրների ծագմամբ պետական կամ առևտրային կազմակերպություններին։ Բարեփոխվելո՞ւ է սա։
2. Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների շուկաներ հանձնված են կոնկրետ մարդկանց, ովքերև կոնկրետ հարստանում են։ Բարեփոխվելո՞ւ է սա։
3. Արդեն տասնամյակից ավել է չի ստեղծվել այնպիսի հարկային ու մաքսային համակարգ, որ պարտավոր էին անել, ըստ Սահմանադրությամբ, որն ապահովեր տնտեսական վերահսկողություն, կազմակերպեր ներքին շուկայի պաշտպանություն և ոչ ավելի։ Բարեփոխվելո՞ւ է սա։
4. Տասնամյակից ավել է՝ չեն վերացրվել կրթության ու գիտության ոլորտից կոռուպցիան, որը հեռանկարային կդարձներ պետության և քաղաքացիների համար բոլոր ոլորտների զարգացումը։ Բարեփոխվելո՞ւ է սա։
6. Դատական համակարգին ոչ ոք չի վստահում։ Այն վարկաբեկված է, և չկա մանրամասնելու։ Բարեփոխվելո՞ւ է սա։
7. ՀԱՊԿ-ին զիջվել է մեր իսկ ռազմական ոլորտում ինքնուրույն գործելու որոշ իրավասություններ։ Բարեփոխվելո՞ւ է սա։
8. Գործող իշխանությունը Հայաստանը մտցրել է չձևավորված ու անարժեք ԵԱՏՄ, որին էլ զիջվել են մեր արտաքին տնտեսական քաղաքականության ինքնուրույնությունը։ Բարեփոխվելո՞ւ է սա։
9. Ներկայումս Հայաստանում կա աղքատության, գործազրկության և արտագաղթի բարձր մակարդակներ։ Բարեփոխվելո՞ւ է սա։
10. Հիմնականում ԶԼՄ-ները ծառայում են իշխանությանն, այլ ոչ թե հասարակությանը ու ցուցադրում իշխանության կողմից կազմակերպված օպերաները և ոչ թե պետության սահմաններում տիրող աղետալի վիճակը։ Բարեփոխվելո՞ւ է սա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել