Չինաստանի հետ համագործակցության ընդլայնումը շատ կարևոր է ՀՀ տնտեսության զարգացման համար: Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի և առաջին քարտուղար Ուան Շուզենի միջև:

Արմեն Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, ասել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և դեսպանատան առևտրատնտեսական հարցերով գրասենյակի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, ինչպես նաև կան հետագայում այն նոր ուղղություններով զարգացնելու բոլոր նախադրյալները:
Կողմերը խոսել են ծառայության նոր ծրագրերի ու հատկապես լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված քայլերի մասին:
Ուան Շիցայը տեխնիկական աջակցության պատրաստակամություն է հայտնել, ինչպես նաև առաջարկել է համատեղ ուսուցման ծրագրեր իրականացնել:

Հարկ է նշել նաև, որ քննարկվել են արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել ալկոհոլային խմիչքների արտահանման գործընթացի կազմակերպմանը` հաշվի առնելով, որ ալկոհոլային խմիչքների վերահսկման լիազորությունը վերջերս տրվել է ծառայությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել