Անգինա.
Կերեք օրը 1 կիտրոն` կեղևի հետ միասին։ 3 թ/գ կիտրոնի հյութ լուծեք 10 թ/գ եռջրում։ Կատարեք ողողումներ։

Աթերոսկլերոզ, նախնական փուլ.
Խառնեք 50 մլ կիտրոնի հյութ, 1-ական ճ/գ գազարի և կաղամբի հյութեր։ Խմեք 150-ական մլ, օրը 2-3 անգամ, շարունակեք 15 օր, ընդմիջեք 2 շաբաթ և կրկնեք բուժումը։ Կատարեք տարին 2 անգամ։ 

Բրոնխների ասթմա.
Մաքրեք 2 միջին չափի սխտոր։ Սխտորի քերուկը խառնեք 5 հատ կեղևով մանր կտրատած կիտրոնների հետ։ Խառնուրդը 5 օր թրմեք 1 լ եռջրում։ Քամեք, հումքը, մզեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ։ 
Երակների վարիկոզ լայնացում.
Օղակաձև կտրատած կիտրոնի հատվածները դրեք ցավոտ մասին։ Փաթաթեք բարակ թաղանթով և վիրակապեք, հանեք 2 ժամից։ Հիվանդության սուր շրջանում կատարեք 2-3 անգամ։

Կերակրող մայրերի կաթն առատացնող.
1 կիտրոնի քերուկը կեղևով խառնեք 2 ճ/գ չամանի սերմի և կես ճ/գ շաքարավազի հետ։ Խառնուրդին ավելացրեք 200 մլ գոլ ջուր, 10 րոպե թրմեք, որից հետո 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, ընթացքում հաճախակի խառնեք, թրմեք 30 րոպե։ Խմեք 70 մլ օրը 3 անգամ։ Շարունակեք 3 շաբաթ։
Ճնշման տատանման հետևանքով առաջացած գլխացավ.
Կիտրոնի կեղևի խոնավ ներքին մասը հպեք քիմքերին կամ այն մասին, որտեղ զգացվում է ուժեղ ցավ։ Փորկապություն. 50 գ սև շլորի չիրը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, խառնեք 100 մլ կիտրոնի հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից 1, 5 ժամ առաջ։
Հաճախակի կրկնվող արյունահոսություն քթից.
1ճ/գ կիտրոնի հյութը լուծեք 1 ճ/գ նախօրոք եռացրած սառը ջրի մեջ։ Օրը 1 անգամ լվացեք քթանցքները։ Շարունակեք 2 շաբաթ։ Մրսածություն. Խառնեք 25 մլ կիտրոնի հյութ, 1-ական ճ/գ կոնյակ, մեղր, ազնվամորու մուրաբա։ Խառնուրդը լուծեք 200 մլ տաք ջրում, խմեք քնելուց առաջ։
Արևայրուք. 
Խառնեք կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ (1։2), ներմերսեք արևահարված մասերին կամ դրեք թրջոց և վիրակապեք։ 
Արգանդի իջեցում.
Առանձնացրեք 5 ձվի կեղև, չորացրեք, փոշիացրեք, խառնեք 3 մանր կտրատած կիտրոնի հետ, 4 ժամ թրմեք։ Ավելացրեք 500 մլ օղի։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե հետո։ Շարունակեք 3-6 ամիս։
Օստեոխոնդրոզ. 
Խառնեք հավասար քանակի կիտրոնի և սխտորի քերուկ։ Կերեք 2-ական թ/գ, նախաճաշից 15 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Ախորժակի անկում, ընդհանուր թուլություն. 
4 ճ/գ կիտրոնի մանրացրած չոր կեղևը 1 ամիս թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում։ Ամեն օր թափահարեք տարան, քամեք։ Խմեք 25-30 կաթիլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ` 200 մլ ջրով։
Զարկերակային ճնշման կտրուկ անկում, հիպոտոնիա.
10 և 20 րոպե լեզվի տակ պահեք կիտրոնի փոքր կտոր։
Գրիպի կանխարգելում և բուժում. 
1 կիտրոնը 2-3 րոպե պահեք եռջրում, աղացեք, խառնեք 100 գ գոլացրած կարագի և 30 գ մեղրի հետ։ Կերեք 1 ճ/գ` նախաճաշին։ Պահեք սառնարանում։
Դիմադրողականությունը բարձրացնող.
Աղացեք 1 հատ կիտրոն, 3 ժամ թրմեք 500 մլ սենյակային ջերմաստիճանի ջրում։ Խմեք 70-ական մլ, օրը 4-5 անգամ։ Կարելի է քաղցրացնել մեղրով կամ շաքարով։
Լյարդի հիվանդությունները կանխարգելող. 
Խառնեք 2 ճ/գ հալեցրած կարագ, 1-ական ճ/գ կիտրոնի հյութ և սխտորի քերուկ, 10 րոպե թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք օրը 2 անգամ, ուտելուց առաջ, նշված վերոգրյալ չափաբաժնով։ Շարունակեք 20 օր։ 
Մարսողությունը լավացնող. 
Խմեք 2-ական թ/գ կիտրոնի հյութ օրը 5 անգամ` մի քանի րոպե հյութը պահեք բերանում։ Աղիները մաքրող. Խառնեք 100 մլ կիտրոնի հյութ, 200 մլ կաթ, 3 թ/գ մեղր։ Հարեք միքսերով։ Խմեք 150-ական մլ` օրը 2 անգամ` ուտելուց հետո։ Շարունակեք 7-10 օր։
Զգուշացում։ Հակացուցված է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների և ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։
Խամրած, կոտրվող մազեր. 
1 թ/գ սև թեյը 15 րոպե թրմեք 2 լ եռջրում, քամեք։ Ավելացրեք 500 մլ կիտրոնի հյութ։ Լվացեք մազերը օճառահեղուկով և ցայեք սև թուրմի թուրմով։ Նախատեսված է մուգ երանգի մազերի համար։ Բաց գույնի մազերի համար օգտագործեք կանաչ թեյի թուրմ։ 
Դեմքի խնամք Լոսյոն ճարպոտ և նորմալ մաշկի համար. 
Մանր կտրատեք 1 կիտրոնի կեղևը, 24 ժամ թրմեք 200 մլ նախօրոք եփած սառը ջրում։ Մաքրեք դեմքն առավոտյան և երեկոյան քնելուց առաջ։ Կորյակներ. 1 ճ/գ դաղձի մանրացրած տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Ավելացրեք 50 մլ կիտրոնի հյութ և 100 մլ օղի։ Ոգեթուրմը պահեք սառնարանում` մուգ ապակե տարայի մեջ։ Մաքրեք դեմքն առավոտյան և երեկոյան (օճառի փոխարեն) ։ Օգտագործելուց առաջ թափահարեք տարան: 
Չոր, թառամող մաշկ.
Մաքրեք 3 միջին կիտրոն, մզեք հյութը, քամեք և պահեք սառնարանում։ Կեղևը մանրացրեք, 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խառնեք կիտրոնի կեղևի թուրմը, հյութը, մեկական թ/գ մեղր և բուսայուղ, 2 ճ/գ սերուցք, 3 ճ/գ օդեոկոլոն և 3 ճ/գ վարդի թուրմ։ Լոսյոնը պահեք սառնարանում` մուգ ապակե տարայի մեջ։ Թուրմն ունի թարմացնող հատկություն։ 
Մշակեք նախօրոք մաքրված դեմքի և պարանոցի մաշկը` քնելուց առաջ։
 Վարդի ջուր. 3 ճ/գ վարդաթերթերը 30 րոպե թրմեք 150 մլ եռջրում, քամեք, հումքը մզեք։
Սնուցող դիմակ.
Խառնեք 25 մլ կիտրոնի հյութ և 50 գ գոլ մեղր։ Մաքրեք դեմքը, մշակեք խառնուրդով, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Կատարեք շաբաթը 1 անգամ։ Շարունակեք 1, 5-2 ամիս։ Հարմար է ցանկացած տեսակի մաշկին։ 
Եղունգների խնամք. 
Խառնեք հավասար քանակությամբ կիտրոնի հյութ և A վիտամինի յուղային լուծույթ։ Կաթեցրեք 1-2 կաթիլ եղունգի վրա և շփեք` մինչև ներծծվի։ Կատարեք ամեն օր առավոտյան և երեկոյան։ Շարունակեք 2 շաբաթ։ Ամրացնում է եղունգները։

Հիպերտոնիա. զարկերակային արյան բարձր ճնշման դեպքում օգտակար են բոլոր ցիտրուսները: Բուժումը ցանկալի է սկսել, երբ խնդիրը նոր-նոր է առաջացել: 

Անհրաժեշտ է 1-ական բաժակ ծովաբողկի և գազարի, 1 կիտրոնի հյութեր և 1 բաժակ մեղր: Այս ամենը խառնել և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 2 ամիս է: Խառնուրդը պահել սառնարանում: 
Կիտրոնի կեղևը նույնպես օգնում է զ/ճ-ն իջեցնելուն: Թուրմ պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ թարմ կիտրոնի կեղև, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և մարմանդ կրակով եփել մոտ կես ժամ, թողնել թրմվի 10 րոպե, ապա քամել: Ընդունել 0, 5 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: 
Հիպերտոնիկներին հանձնարարվում է ամեն օր ուտել կեսական կիտրոն կեղևով, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ: 
Հիպերտոնիայի դեպքում և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդը. հավասար քանակությամբ վերցնել կիտրոն կեղևով, առանց կորիզների, լոռամրգի, մասուրի թարմ պտուղներ և մեղր: Անցկացնել մսաղացով և խառնել: Փակ տարայի մեջ լցնել ու մեկ օր թրմել, ապա պահել սառնարանում: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ: 

Սրտամկանի ինֆարկտ. նստակյաց կենսակերպը, սխալ սնունդը և հաճախակի սթրեսները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ իր հերթին նպաստում է սկլերոտիկ կուտակների առաջացմանը: Այս ամենի հետևանքն էլ սրտի հիվանդություններն ու ինֆարկտներն են: Սրտի և անոթների հիվանդություններից խուսափելու համար, կանխարգելման նպատակով, հարկ է ընդունել կիտրոնի հյութը բրգաձև սոճու կոների թուրմի հետ խառնած: Թուրմը պատրաստվում է հետևյալ հաշվարկով` 1 ճաշի գդալ բրգաձև սոճու կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե: Թուրմը կիտրոնի հյութի հետ խառնած ընդունել օրական 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ: 

Սրտային անբավարարություն. հիվանդությունը հանգեցնում է սրտային մկանների կրճատման նվազեցման: Տարբերում են սուր և քրոնիկական ձևերը: Հիվանդությունը զարգանում է սրտի վրա ծանրաբեռնվածության կամ արյան մատակարարման խանգարման հետևանքով: Կանխարգելման նպատակով, հիվանդության բարձր ռիսկի հակված մարդկանց անհրաժեշտ է կիտրոնն օգտագործել կալիում պարունակող մթերքի հետ: Կալիումի մեծ քանակության է պարունակվում հատիկավորների, ձմերուկի, դդմի, ծիրանաչրի, սև սալորաչրի և չամիչի, ծովակաղամբի ու ընկուզեղենի մեջ: 

Վերցնել 30-ական գրամ դեղձ և սև սալորաչիր: Կեղևից մաքրել 1 կիտրոնը և քամել հյութը, ապա մսաղացով անցկացնել դեղձը, կիտրոնի փափուկ մասն ու սև սալորաչիրը, ավելացնել կիտրոնի հյութը: Ընդունել առավոտյան, անոթի վիճակում, 2 ճաշի գդալ: 
Սիրտի թույլ աշխատանքին օգնում է կիտրոնի կեղևը ծամելը, քանի որ այն հարուստ է օգտակար եթերային յուղերով: Կիտրոնը լվանալ նախօրոք քացախ ավելացրած ջրով: Դա կօգնի մասամբ հեռացնել հնարավոր քիմիկատները, որով մշակվել են ծառերն ու պտուղները: 

Անոթների մաքրում. Ամիսը մի քանի անգամ հանձնարարվում է անոթների մաքրում անցկացնել հետևյալ խառնուրդով. 2-ական կիրտրոնն ու նարինջը կեղևով ու կորիզներով անցկացնել մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Լցնել ապակյա տարայի մեջ, պահել սառնարանում: Ընդունել օրական մեկ անգամ, 3 թեյի գդալ` թեյի մեջ խառնած: Բուժման կուրսը 1 ամիս է: Մաքրումը կանխարգելում է կրծքահեղձուկը, ինֆարկտն ու ինսուլտը, կարգավորում զ/ճ-ն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել