Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում են հայ-չինական հարաբերությունները: 2009թ.-ից ի վեր Չինաստանը համարվում է Հայաստանի՝ թվով երկրորդ խոշոր առևտրային գործընկերը: Տարեցտարի աճում է երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառությունը: Հեռանկարներ կան նաև տուրիզմի ոլորտում:

Դեռ երկու տարի առաջ չինական կողմը հանդես էր եկել «Մեկ գոտի և մեկ ուղի» հայեցակարգով, որն իրենից ներկայացնում է առևտրային և ենթակառուցվածքային մի ցանց, որտեղ առկա են երկու խոշոր նախագիծ: Մասնավորապես, խոսքը գնում է «Մետաքսյա ճանապարհի տնտեսական գոտի» և «21-րդ դարի Ծովային Մետաքսյա ճանապարհ» ծրագրերի մասին:

Վերը նշված ծրագրերն այս տարվա առաջին երեք եռամսյակում զգալի առաջընթաց են գրանցել և համարվում են հեռանկարային ներդրողների համար: Այս առումով մեծ է հետաքրքրությունը նաև Հայաստանի կողմից; Մասնավորապես խոսքը գնում է «Մետաքսյա ճանապարհի տնտեսական գոտու» մասին:

Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից՝ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 358 մլն դոլար: Ինչ վերաբերում է Հայաստանից Չինաստան արտահանման ցուցանիշներին, ապա այստեղ առկա է դրական միտում: Նույն ժամանակահատվածում արտահանումն ավելացել է 11.9%-ով՝ հասնելով $132 մլն;

Գործընթացներին ակտիվ մասնակցում են նաև չինական ձեռնարկությունները: Մասնավորապես, թիրախում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել