Խոյ

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձերը երբեք չեք կորցնի: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և մեծ բավականություն կստանան:

Ցուլ

Այսօր նախ խոսում եք և հետո միայն մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերը ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Կհասցնեք թե՛ աշխատել և թե՛ հանգստանալ, երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, որ կցանկանան ընկերակցել ձեզ: Արժե զբաղվել հասարակության համար օգտակար գործերով, կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահղացումներ կծնվեն: Օրվա երկրորդ կեսին մի կողմ կդնեք բոլոր խնդիրները, կազմած ծրագրերը և սրտի ուզածի չափ կզվարճանաք: Նման անլուրջ մոտեցման համար աստղերն այսօր ձեզ չեն պատժի: Հետաձգած բոլոր գործերն ավարտին կհասցնեք:

Խեցգետին

Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Հաջող օր է կահույք, ներքին հարդարման պարագաներ ձեռք բերելու համար: Կարող եք վերանորոգման շուրջ հարցեր քննարկել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ընտանիք կազմելու, սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու որոշում կկայացնեն:

Առյուծ

Հին հարցերը չպարզաբանած՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը, և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին: Կարելի է դրական փոփոխությունների հասնել՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով: Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

Կույս

Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն: Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում հոգնածություն կզգաք:

Կշեռք

Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե, կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ամենաբարդ գործերը: Երկարաժամկետ համագործակցության դիմաց պարգևատրման կարժանանաք: Նպատակահարմար օր է սեմինարների, կոնֆերանսների մասնակցելու համար: Հանրային ելույթները լավ կանցնեն: Սիրային հարաբերություններում հնարավոր է՝ խանդը գլուխ բարձրացնի և տհաճ խոսակցությունների առիթ դառնա:

Կարիճ

Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկա: Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն հոգնեցի: Չծրագրված ուղևորությունները լավ կդասավորվեն:

Աղեղնավոր

Այսօր գործերը որքան էլ պարզ թվան, ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով, այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Հարազատների հետ փոխըմբռնումը կուրախացնի: Սիրված և գնահատված լինելու զգացումը ձեզ չի լքի: Օրը նպատակահարմար է ամուսնության հետ կապված ծրագրեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:

Այծեղջյուր

Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Ուրախանալու նոր առիթներ կունենաք: Սպասվում են նոր ծանոթություններ: Ալկոհոլն ու սուրճը չչարաշահելու դեպքում ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս

Հրաշալի օր է ձեր համարձակ մտահղացումները կյանքի կոչելու համար: Մտերիմները բոլոր հարցերում կաջակցեն ձեզ: Համարձակ եք և ինքնավստահ, ինչը շրջապատում բարձր կգնահատվի: Աշխատասիրության շնորհիվ ժամանակին կհասցնեք ավարտել բոլոր գործերը: Հնարավորինս շատ ժամանակ տրամադրեք սիրելիներին, վերջիններս ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեխաների հետ շփումը հաճելի պահեր կպարգևի: Հետևեք ձեր սննդակարգին, խուսափեք ծանրամարս ուտեստներից:

Ձկներ

Աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի: Գործընկերների հետ որոշ տարաձայնություններ կունենաք: Հետաձգեք գործնական հանդիպումները, սահմանափակեք ազդեցիկ մարդկանց հետ շփումները: Անձնական հարաբերություններում լուրջ որոշումներ կայացնելու ճիշտ ժամանակն է, առավել վճռական եղեք: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալնել: Փորձեք մոռանալ բոլոր հոգսերը և լիցքաթափվել հաճելի մարդկանց ընկերակցությամբ: Հրաժարվեք վնասակար սովորություններից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել