Առաջին անգամ Հայաստանում մայրության նպաստ են ստանալու նաև չաշխատող մայրերը: Նախնական տվյալներով՝ շահառուների թիվը հասնելու է 30 հազարի: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 3.9 միլիարդ դրամ:

Այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի լուծել երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված վճարումները:

Բացի դրանից, սահմանվել է նաև մայրության նպաստ չաշխատող մայրերի համար: Նախատեսվում է, որ չաշխատող մայրը, ունենալով ծննդյան հավաստագիրը, կունենա այդ գումարի ստացման իրավունք, որը 2016թ. հունվարից կկազմի շուրջ 126 հազար 600 դրամ:

Ինչ վերաբերում է ծննդյան միանվագ նպաստին, ապա այն տրվելու է բոլորին՝ անկախ աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից:

Ըստ սահմանված օրենքի՝ առաջին երկու երեխաների համար պետությունը տրամադրում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի համար՝ 1.5 միլիոն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել