Քրդստանի բանվորական կուսակցությունը միակողմանի զինադադարը չեղյալ հայտարարելու մասին հայտարարություն տարածեց: Հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիայի իշխանությունները, անտեսելով ընտրություններից առաջ ՔԲԿ-ի հայտարարած միակողմանի զինադադարը, շարունակում են ռազմական գործողությունները և չեն ցուցաբերում քրդական հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բանակցությունների կամք, ուստի անիմաստ է դառնում հայտարարված զինադադարը: ՔԲԿ-ն երկրում քրդերի դիմակայությունը մեծացնելու կոչ է անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել