Օրերս հայտնի դարձավ, որ մի քանի երգիչներ, Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ մտադիր են անդամակցել ՀՀԿ-ին, ավելին ընդգրկվեն ՀՀԿ նախընտրական ցուցակում ու դրանով իսկ ամուր կանգնել Սերժ Սարգսյանի կողքին: Մեր նախագահը երաժշտական գործիքներ վաղուց ուներ, բայց դե նրանք հասարակության զահլեն արդեն բավարար չափով հասցրել են տանել: Հիմա նրանց ուզում են ավելացնել երգիչներին, որպեսզի Սերժ Սարգսյանի անսամբլն ամբողջական տեսք ստանա: Ուղղակի, երբ նման հայտարարության մասին տեղեկացա, անմիջապես հիշեցի, որ Շուշան Պետրոսյանը ժամանակին, երբ նեղացել էր, որ իրեն չէին հրավիրել մի համերգի, մինչդեռ այնտեղ երգել էին ըստ իրեն՝ որոշ անտաղանդ, բայց և երիտասարդ ու աչքի ընկնող երչգիչներ, իր վրդովնունքն այնքան մեծ էր եղել, որ չդիմացավ ու մամլո ասուլիսի ժամանակ մշակութային գործիչին ոչ բնորոշ ու անբարեհունչ ձևով ասաց. «Մեր եթերը պետք է մաքրենք թրիքից»՝ ի նկատի ունենալով ոչ պրոֆեսիոնալների գոյությունը մշակութային ու եթերային տիրույթում: Բայց հանկարծ մոռանում է, որ ինքն էլ քաղաքական ու հրապարակային գործիչ չէ, և եթե ինքն է հայտնվում մեկ ուրիշի տիրույթում, ապա նրանք էլ են ցանկանում քաղաքական ու հանրային դաշտը մաքրել շուշանպետրոսյանական թրիքից: Լավ չէր լինի, որ Շուշան Պետրոսյանն ու իր նմանները մնային իրենց տիրույթում, քաղաքական ու հրապարակային գործիչներն էլ իրենց: Դրանով, եթե գոնե մեր հանրային կյանքի բոլոր տիրույթները չենք մաքրի թրիքից, ապա գոնե այդ թրիքը կլոկալացնենք, և չենք ցփնի ողջ երկրով մեկ: Բացի դրանից, եթե ամեն մեկն իր տիրույթը զբաղեցնի ու այնտեղ կռիվ տա իր տեսակի անորակության դեմ, գուցե թրիքն էլ թե՛ քանական, թե՛ որակական առումով պակասի մեր երկրից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել