Վատ բաներ

Երբ գերծանրաբեռնված երթուղայինը շրջվեց Անատոմիկի դիմաց, ու մարդիկ զոհվեցին, մամուլը հեղեղվեց տրանսպորտի ու փոխադրամիջոցների խնդիրների մասին հոդվածներով։ Բոլորը ձգվեցին, ստուգումներ, «կանգնած մարդ չտեսնեմ երթուղայինում», տուգանքներ և այլն։ Բայց այդ ամենը երկար չտևեց, ու խնդիրը չլուծվեց։ Սա՝ անցյալից։

Իսկ առաջիկայում դարձյալ կտեսնենք-կլսենք-կկարդանք բազում մեդիաթողարկումներ թե՛ ինքնաթիռների, թե՛ ավտոբուսների, գուցե նաև՝ երթուղայինների մասին։ Հուսանք, որ գոնե որոշ խնդիրներ կլուծվեն։

Բայց ինչ-որ տարօրինակ զգացողություն ունեմ, որ շատ բանի պետք չէ սպասել։ Չէ՞ որ վերելակներն էլ ընկան, բայց դրանք շարունակում են ճռճռալով աշխատել, ու խնդիրը կարծես թե լուծված չէ՝ փողից մինչև սպասարկում։

Եվ մի բան էլ՝ ցանկացած խնդիր լուծվում է, եթե դրանով զբաղվում են ամեն օր, ամեն ամիս չէ, ԱՄԵՆ ՕՐ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել